• Latest news

Աղջիկը քիչ էր մնացել մահանար արյան վարակումից ատամնաբույժին այցելությունից հետո

16 հուլիսի, 2019  10:53

20-ամյա Ֆեյթ Հոչն ամերիկյան Լա Քրոս քաղաքից (Վիսքոնսին) քիչ էր մնացել մահանար արյան վարակումից ատամնաբույժին այցելությունից հետո։

Ինչպես պատմում է Metro պարբերականը, աղջիկը ցանկանում էր շտկել ատամների հավասարությունը եւ կծվածքը բրեկետների օգնությամբ։ Ատամնաբույժը դրա համար որոշեց հեռացնել նրա 7 ատամները (4 իմաստնության ատամ, 2 հիմնատամ եւ մեկ առջեւի ատամ)։

Նույն երեկոյան աղջիկը սուր ցավ զգաց եւ հարեւանուհուն խնդրեց իրեն հիվանդանոց տանել։ Այնտեղ նրան միայն ցավազրկող տվեցին եւ ուղարկեցին տուն։

Հաջորդ օրը աղջկա քույրը՝ Գրեյսը, պնդեց, որպեսզի Ֆեյթը նորից դիմի հիվանդանոց, քանի որ նրա առողջությունն ակնհայտորեն այն չէր, եւ նրա դեմքը ուռած ու փքված էր։

«Ես անընդհատ քնում էի, իսկ երբ արթնանում էի, սիրտս խառնում էր։ Այդ օրը 12 անգամ փսխեցի,- հիշում է Ֆեյթը։- Գրեյսը փրկեց կյանքս։ Բժիշկներն ասացին, որ ես կարող էի մահանալ»։

Ֆեյթի ջերմությունը բարձրացել էր մինչեւ 40,6 աստիճան, իսկ զարկերակային ճնշումն ընկել էր մինչեւ վտանգավոր նիշեր. բժիշկներն անգամ ցավազրկող տալ չէին կարողանում։

Ֆեյթին համակարգչային տոմոգրաֆիա արեցին եւ միացրին կաթոցիկը։ Աղջկա մոտ սեպտիկ շոկ էր, դա ծանր վարակիչ հիվանդությունների՝ կյանքին սպառնացող բարդություն է։ Բժիշկները կարծում են, որ արյան վարակումը տեղի է ունեցել իմաստնության ատամներից մեկը հեռացնելուց հետո։

Աղջիկը շտապ վիրահատության կարիք ուներ։ Հաջորդ երեք օրերը նա անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում. երբ գիտակցության եկավ, նրա մոտ հալյուցինացիաներ սկսվեցին։

Չորս օր անց նրան դուրս գրեցին։ Հիվանդանոցում անցկացրած ժամանակ նա նիհարեց 11 կիլոգրամով եւ կորցրեց մկանային զանգվածի մոտ 25 տոկոսը։ Նա ստիպված էր նորից սովորել անել շատ բաներ, եւ որոշ ժամանակ բուժքրոջ օգնության կարիքն ուներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել