• Latest news

Գանգերով սերտաճած սիամյան երկվորյակներին բաժանել են ընդհանուր առմամբ 55 ժամ տեւած վիրահատությամբ (ֆոտո)

16 հուլիսի, 2019  14:40

Լոնդոնի Գրեյթ Օրմոնդ-սթրիթ հիվանդանոցում տեղի է ունեցել եզակի վիրահատություն. բաժանվել են գանգերով սերտաճած սիամյան երկվորյակները։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կատարվել է երեք խոշոր վիրաբուժական միջամտություն։

Երկամյա քույրեր Սաֆա եւ Մարվա Ուլլաները ծնվել են Պակիստանում։ Աղջիկները պատկանում են սիամյան երկվորյակների հազվադեպ տեսակին՝ կրանիոպագներին, այսինքն՝ սերտաճած են գանգերով, բայց ունեն առանձին մարմիններ։ Նման դեպքեր սիամյան երկվորյակների մեջ հանդիպում են ընդամենը 2 տոկոսի պարագայում։

Լոնդոնի հիվանդանոցի ավելի քան 100 աշխատակիցներ ներգրավվել են երկվորյակներին բաժանելու գործընթացներին, որոնք տեւել են չորս ամիս։ Մասնավորապես, անհրաժեշտ էր բաժանել Սաֆայի եւ Մարվայի գլխուղեղը, ինչպես նաեւ կառուցել գանգը առկա հատվածներից։ Դրա համար վիրաբույժները ստիպված էին ձեւավորել երեխաների գլուխները եռաչափ ձեւաչափով։

Բարդ վիրահատությունները վճարվել են պակիստանցի գործարար Մուրթազա Լահանիի կողմից։ Առաջին վիրահատությունը տեւել է 15 ժամ. դրա ընթացքում, անցած տարվա հոկտեմբերին, բաժանվել են ուղեղն ու զարկերակները։ Մեկ ամիս անց վիրաբույժները բաժանել են Սաֆայի եւ Մարվայի երակները, ընդ որում՝ վիրահատության ժամանակ կյանքի համար վտանգավոր բարդություններ կային, եւ աղջիկներից մեկը կաթված է ստացել։ Բարեբախտաբար, փոքրիկները կարողացան լիովին վերականգնվել վիրաբուժական երրորդ միջամտությունից առաջ։

Վերջին վիրահատությունը կատարվեց փետրվարին։ Փոքրիկները դեռ վերականգնվում են բժիշկների հսկողության ներքո եւ հայրենիք կվերադառնան եկող տարի։ Բացի նրանցից, Լոնդոնում է նաեւ նրանց ընտանիքը՝ մայրը, պապը եւ հորեղբայրը։ Փոքրիկների հայրը մահացել է։

Երեք վիրահատություններն ընդհանուր առմամբ տեւել են 55 ժամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է