• Latest news

Առողջ ապրելակերպը կարող է պաշտպանել դեմենցիայից. հետազոտություն

16 հուլիսի, 2019  22:30

Առողջ ապրելակերպը նվազեցնում է դեմենցիայի զարգացման վտանգը. անգամ այդ հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությամբ ունեցող մարդկանց մոտ: Այս մասին նշվում է Էքսեթերի համալսաևանի մասնագետների նոր հետազոտությունում:

Նրանք     վերլուծել են 60 եւ ավելի բարձր տարիքի 196 383 չափահաս եվրոապցիների տվյալները, որոնց մասին տեղեկատվությունը վերցրել են  բրիտանական Բիոբանկից:

Մասնակիցներին ըստ  դեմենցիայի զարգացման գենետիկ վտանգի  բաժանել են 3 խմբի (բարձր, միջին եւ ցածր): Նաեւ ուշադրություն են դարձրել կենսակերպին  (առողջ, միջանկյալ եւ ոչ առողջ) հիմք ընդունելով այն, թե ինչպես են մարդիկ սնվել, եղել են արդյոք ֆիզիկապես ակտիվ, ծխել են եւ խմել են արդյոք ալկոհոլ:

Դիտարկման 8 տարիների ընթացքում դեմենցիայի 1769 դեպք է հայտնաբերվել:  Ընդ որում առողջ կենսակերպի եւ դեմենցիայի զարգացման վտանգի նվազման միջեւ կապը նկատվել է գենետիկ ռիսկի բոլոր խմբերում:

Բժիշկ Էլժբետա Կուժման՝ հետազոտության առաջատար համահեղինակը, նշել է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ դեմենցիայի պրոֆիլակտիկայի համար հնարավոր է միջոցներ ձեռնարկել. հարկավոր է ընդամենը  առողջ ապրելակերպ վարել:

Հետազոտության համաձայն՝ բարձր գենետիկ ռիսկ ունեցող մարդկանց մոտ առողջ ապրելակերպը 32 տոկոսով նվազեցրել է դեմենցիայի ռիսկն ի տարբերություն նրանց, ովքեր անառողջ ապրելակերպ էին վարում: Բարձր գենետիկ ռիսկի եւ  անառողջ ապրելակերպի խմբում  դեմենցիայի զարգացման հավանականությունը գրեթե 3 անգամ ավելի բարձր է եղել, քան ցածր գենետիկ ռիսկի եւ առողջ ապրելակերպի դեպքում:

Հետազոտությունը հրապարկվել է Journal of American Medical Association-ում եւ ներկայացվել Ալցհեյմերի ասոցիացիայի միջազգային համաժողովին  (Լոս Անջելես, 2019 թվականի հուլիսի 14-18):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել