• Latest news

Վշտից ընկճված մայրը 25-ամյա դստեր մահվանից հետո պատմել է պրոտեինային կոկտեյլների վտանգավորության մասին

17 հուլիսի, 2019  12:55

Միշել Ուայթը Ավստրալիայից որոշել է մարդկանց տեղեկացնել պրոտեինային կոկտեյլների վտանգավորության մասին։ Այդ քայլին կնոջը մղել է 25-ամյա դստեր՝ Միգան Հեֆորդի հանկարծակի մահը, որի մոտ առաջացել էր իսկական կախվածություն ֆիթնեսից երկու երեխաների ծնվելուց հետո։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, Միգանը տառապում էր հետծննդյան դեպրեսիայով։ Բժիշկները նրան հորմոնային միջոցներ նշանակեցին, որոնք ավելորդ քաշի պատճառ դարձան (մոտ 7 կիլոգրամ)։ Մարմինը կատարյալ տեսքի բերելու համար աղջիկն սկսեց ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, ինչը պահանջում էր հատուկ դիետա, ինչպես նաեւ պրոտեինային կոկտեյլների օգտագործում։

Միշելը պատմում է, որ ֆիթնեսով զբաղվելը վերածվել էր իսկական տարվածության։ Բոդիբիլդինգի մրցումներին մասնակցելու համար նրա աղջիկը սկսել է ընդունել տարբեր սննդային հավելումներ։

Մի անգամ Միշելը նկատել է, որ աղջկա ձեռքերը դողում են։ Մի քանի օր անց նրա հետ կապվել են բժիշկները եւ ասել, որ Միգանին գտել են տանն անգիտակից վիճակում եւ շտապ հոսպիտալացրել են։ Ցավոք, երիտասարդ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Պարզվել է, որ նա տառապում էր գենետիկ խանգարմամբ, որն ազդել էր այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում սպիտակուցային սննդին։ Քանի որ Միգանը ֆիթնեսով զբաղվելու համար սպիտակուցային դիետա էր անում եւ խմում էր պրոտեինային կոկտեյլներ, նրա օրգանիզմը արդյունքում չդիմացավ բեռնվածությանը։

ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչությունը (FDA) նշում է տարբեր սննդային հավելումների համակցման, ինչպես նաեւ առանց բժշկի ցուցումների դրանց ընդունման վտանգի մասին։ Consumer Reports-ի անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ պրոտեինային կոկտեյլի երեք չափաբաժինը կարող է օրգանիզմում բարձրացնել տոքսինների մակարդակը։

«Ես խորհուրդ չեմ տալիս օգտագործել պրոտեինային փոշիներ։ Դա կարելի է անել միայն հազվադեպ դեպքերում եւ միայն հսկողության ներքո»,- նշում է լիցենզավորված սննդաբան Քեթի Մակմանուսը (Kathy McManus)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել