• Latest news

2018 թվականին 20 մլն երեխա ողջ աշխարհում կարմրուկի դեմ չի պատվաստվել. ՅՈւՆԻՍԵՖ

17 հուլիսի, 2019  09:36

Վտանգավոր վարակների դեմ պատվաստումների մակարդակն աշխարհում մնում է անբավարար եւ չի բարձրանում 2010 թվականից։ Այս մասին ասվում է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ զեկույցում։

ԱՀԿ տվյալներով՝ 2018 թվականին գրեթե 20 մլն երեխա ամբողջ աշխարհում կարմրուկի, դիֆտերիայի եւ փայտացման դեմ պատվաստում չի ստացել։ Ընդ որում՝ 2010 թվականից մանկական բնակչության իմունացման մակարդակը դիֆտերիայի, փայտացման եւ կապույտ հազի երեք չափաբաժիններով, ինչպես նաեւ կարմրուկի մեկ չափաբաժնով, մնում է անփոփոխ՝ 86 տոկոս։ Այնինչ, պատվաստման հանձնարարվող մակարդակը 95 տոկոսն է։ Ստեղծված իրավիճակի պատճառների թվում զեկույցի հեղինակները, մասնավորապես, նշել են սոցիալական անհավասարությունը եւ ռազմական հակամարտությունները։

Չպատվաստված երեխաների ընդհանուր թվի գրեթե կեսը բաժին է ընկնում 16 երկրի՝ Աֆղանստան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, Հաիթի, Իրաք, Մալի, Նիգեր, Նիգերիա, Պակիստան, Սոմալի, Հարավային Սուդան, Սիրիա եւ Եմեն։

Այնինչ, պատվաստումից հրաժարման դեպքեր նկատվում են նաեւ աշխարհի զարգացած երկրներում։ Արդյունքում՝ 2018-ին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 350 հազար դեպք, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշները։ Կարմրուկով հիվանդացության առաջատար դիրքերում են Ուկրաինան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մադագասկարը, Լիբերիան, Սոմալին, Սերբիան, Վրաստանը, Ալբանիան, Եմենը եւ Ռումինիան։

Մինչդեռ, 2018-ին ԱՄՆ-ում կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը չի ստացել ավելի քան 300 հազար երեխա, Ֆրանսիայում՝ ավելի քան 70 հազար, Մեծ Բրիտանիայում՝ 60 հազար, Կանադայում՝ 38 հազար, Իտալիայում՝ 30 հազար, Ճապոնիայում՝ 28 հազար, Լեհաստանում՝ գրեթե 26 հազար, Գերմանիայում՝ ավելի քան 23 հազար, Չիլիում եւ Ավստրալիայում՝ գրեթե 16 հազարական երեխա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է