• Latest news

Երիտասարդ աղջկա մոտ քաղցկեղը հայտնաբերվել է նրա սեռական զուգընկերոջ շնորհիվ

17 հուլիսի, 2019  22:40

23-ամյա Ալիսա Դյալի սեռական զուգընկերը նրա համար իսկական փրկություն դարձավ, քանի որ օգնեց ժամանակին հայտնաբերել մահացու վտանգավոր հիվանդությունը։

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, սեքսի ժամանակ տղամարդն ուշադրություն է դարձրել նրա կրծքի կոշտությանը։ Ալիսան փորձել է կատակի տալ, բայց տղան անդրդվելի էր, եւ պնդել է, որ աղջիկը հետազոտվի բժշկի մոտ։ Աղջկա մոր եւ քրոջ մոտ մինչ այդ հայտնաբերվել էին կրծքի բարորակ գոյացություններ, բայց Ալիսայի պարագայում ամեն բան շատ ավելի լուրջ էր. մի շարք հետազոտություններից, ուլտրաձայնային հետազոտությունից եւ բիոպսիայից հետո նրա մոտ քաղցկեղ ախտորոշեցին։ Հիվանդությունը հայտնաբերվեց վերջին՝ IV փուլում, եւ սկսվել էր մետաստազների գործընթացը։

Աղջիկն ստիպված էր անցնել մաստէկտոմիայով, եւ հիմա նա պետք է ամեն օր, որոշակի ժամի, ընդուներ անհրաժեշտ դեղամիջոցները։ Ալիսան խոստովանում է, որ քաղցկեղին երիտասարդ տարիքում բախվելը ծանր փորձություն է, եւ նա խիստ զայրույթ եւ վրդովմունք էր զգում այդ առնչությամբ։

«Մարդկանց մեծ մասն իմ տարիքում փողոց է դուրս գալիս եւ զվարճանում, իսկ ես ստիպված եմ գալ տուն նույն ժամին, որպեսզի դեղեր ընդունեմ։ Դա ծանր էր, ես շատ բացասական հույզեր ունեցա։ Ես երիտասարդ էի, եւ, հետեւելով հասակակիցներիս, որոնք երջանիկ ու անհոգ էին թվում, ինձ դժբախտ էի զգում»,- ասել է նա։

Բարեբախտաբար, բուժումն արդյունավետ էր, եւ Ալիսան որոշեց իր պատմությունը ներկայացնել սոցցանցերում՝ անկեղծորեն պատմելով իր ապրումների եւ վախերի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է