• Latest news

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 60 տոկոսը հայտնաբերվում է ուշ փուլում. փորձագետ

17 հուլիսի, 2019  18:45

Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 60 տոկոսը հայտնաբերվում է III-IV փուլերում։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը։

Արգանդի վզիկի քաղցկեղի ուշ փուլերում, մասնավորապես, նկատվում են այնպիսի կլինիկական նշաններ, ինչպիսին են արնահոսությունը, ուժեղ ցավերը, ինչպես նաեւ խիստ տհաճ հոտով արտադրությունը։ Տեր-Մինասյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ խորացված դեպքերում ողջ մնալու հավանական ժամանակը 5-22 ամիսն է։ Բարդությունների թվում, որոնք առաջ են գալիս արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, կախեքսիան (հյուծանք) է, այսինքն՝ օրգանիզմի չափից ավելի հյուծումը, որը բնութագրվում է ընդհանուր թուլությամբ եւ քաշի կտրուկ նվազմամբ։

Փորձագետը նշել է, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման լավագույն մեթոդը «Գարդասիլն» է՝ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատվաստանյութը պաշտպանում է նաեւ քաղցկեղի մյուս տեսակներից, այդ թվում՝ մաշկի եւ կոկորդի քաղցկեղներից։ Հիշեցնենք, որ Հայաստանում կիրառվում է ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութ, եւ 2017-ից մինչեւ 2019-ի առաջին կիսամյակ ժամանակաշրջանում պատվաստվել է ավելի քան 9 հազար մարդ։

Վերջին տասնամյակներում  Հայաստանում նկատվել է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճ։ Այսպես՝ եթե 1985 թվականին այս ցուցանիշը 100 հազար կանանց հաշվարկով կազմում էր 9.5, ապա 2017-ին՝ 16.6, իսկ 2018-ին՝ 14.5: 2017 թվականին Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպք, իսկ 2018-ին՝ 228։ Արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության ամենամեծ թիվը բաժին  է ընկնում 44-59 տարեկան կանանց։

Ամեն տարի հանրապետությունում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղից մահացության մոտ 100 դեպք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
  • Ինչպե՞ս է քնի պակասն ազդում արտաքինի վրա Արեցոլոյի խոսքով՝ քնի պակասի առաջին նախանշանները կապտուկներն ու աչքերի տակ պարկերն են, որոնք առաջանում են, երբ քնի պակասի հետեւանքով չորացած մաշկը պահում է ջուրը խոնավեցում ապահովելու համար․․․
  • Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ․․․
  • Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը եւ բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման եւ սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում․․․
  • Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը․․․
  • Ինչ դիրքերով է վտանգավոր քնել Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի․․․
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։