• Latest news

4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»

18 հուլիսի, 2019  12:05

Պեկինում 4 շաբաթական նորածինը մահացել է այն բանից հետո, երբ պապիկը նրան ալկոհոլ է «հյուրասիրել»:

Այս ողբերգական դեպքը, ըստ մասնագետների, պետք է եւս մեկ անգամ ծնողներին հիշեցնի, որ ոչ մի դեպքում չի կարելի փոքրիկներին ալկոհոլ տալ. նույնիսկ  ընդամենը մեկ կումը կարող է մահացու լինել:

AsiaOne-ը հաղորդում է, որ ընտանիքի բարեկամները եւ ընկերները հավաքվել էին  տոնական սեղանի շուրջ երեխայի ծնունդը նշելու համար:

Այդ օրը լրացել էր նորածնի ուղիղ մեկ ամիսը: Երբ հոր կողմից պապիկը կենաց էր ասել, հյուրերից մեկը կատակել էր, որ պապիկը չի կարող առանց իր թոռնիկի խմել:

Այդ ժամանակ պապը նորածնին իր գավաթից մի փոքր ալկոհոլ էր խմեցրել:

Երբ երեխայի մայրն իմացել էր կատարվածի մասին, նա զայրացել էր եւ երեխային վերցրել էր: Սակայն կես ժամ անց երեխան դադարել էր շնչել:

Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել վերակենդանացնել նրան:

Դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան մահացել է ալկոհալային թունավորման հետեւանքով:

Նաեւ հաղորդվում է, որ երեխան ծնվել էր 3 տարվա անպտղությունից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է