• Latest news

Ինչպե՞ս են արյան անալիզները փոխում Ալցհեյմեր հիվանդության դիագնոստիկան եւ բուժումը

18 հուլիսի, 2019  22:25

Ալցհեյմեր հիվանդությունը բավականին հաճախ են ախտորոշում ուշ փուլերում, երբ նրա զարգացումն արդեն բարդ է դանդաղեցնել: Սակայն ոչ հեռու ապագայում ամեն ինչ կարող է փոխվել արյան անալիզների շնորհիվ, որոնք կկարողանան շատ ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունը՝ անգամ մինչեւ առաջին նախանշանների հայտնվելը:

Օբուում (Ճապոնիա)Հերիատրիայի եւ հերոնտոլոգիայի ազգային կենտրոնից մասնագետները վերջերս փորձնական անալիզ էին ներկայացրել, որը թույլ է տալիս գնահատել արյան մեջ բետա ամիլոդային սպիտակուցի անոմալ տարբերակի կոնցենտրացիան, որը ուղեղում տոքսիկ նստավածքներ է առաջացնում եւ  որը համարվում է Ալցհեյմեր հիվանդության մարկեր:

Անալիզը ստուգել են դեմենցիայի տարբեր տեսակներով 200 պացիենտների  եւ առողջ մարդկանց վրա: Պարզվել է, որ հիվանդների դեպքում անալիզի ճշգրտությունը հասել է 92 տոկոսի իսկ  առողջ մարդկանց պարագայում՝ 85 տոկոսի: Միջինում անալիզի ճշգրտությունը հասել է 88 տոկոսի:

Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականները նույնպես փորձել են ստուգել արյան մեջ բետա ամիլոդային սպիտակուցի անոմալ տարբերակի կոնցենտրացիան Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ տեսակների դիագնոստիկայի համար:

Փորձերին մասնակցել է մոտ 500 մարդ: Պարզվել է, որ ըստ ճշգրտության թեստը լիովին համեմատելի է ուղեղի սկանավորման հետ:

Լոնդոնի Թագավորական քոլեջից մասնագետներն իրենց հերթին առաջարկում են  դեմենցիան ախտորոշել  արյան մեջ նեյրոֆիլամենտների առկայությամբ (կմախքի նյարդային բջիջների տարրեր):

Համարվում է, որ արյան մեջ այդ տարրերի առկայությունը վկայում է նեյրոնների վնասման մասին:

 Գիտնականներն այդ տարրերի մակարդակը գնահատել են նեյրոդեգեներատիվ հիվանդություններով 2300 մարդկանց, ինչպես նաեւ առողջ մարդկանց արյան մեջ:

Հիվանդ մարդկանց մոտ արյան մեջ նեյրոֆիլամենտների մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել, քան առողջների մոտ: Այսպիսով այդ նյութերի մակարդակով, ըստ ամենայնի, կարելի է ախտորոշել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:

Եթե ապագայում այդ թեստերն օգնեն ժամանակին ախտորոշել Ալցհեյմեր հիվանդությունը, դա կօգնի ավելի ճիշտ կազմկերպել բուժումը՝ պացիենտների կոգնիտիվ գործառույթներն այնքան երկար պահպանելով, որքանով դա ընդհանրապես հնարավոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել