• Latest news

Մեղվաթույնից ալերգիայի դեմ պատվաստանյութը շուտով կարող է իրականություն դառնալ

18 հուլիսի, 2019  23:42

Ֆլինդերսի համալսարանի գիտնականները Ադելաիդայի Թագավորական հոսպիտալի գործընկերների հետ համատեղ փորձարկել են մեղվաթույնից ալերգիայի դեմ պատվաստանյութը։

Ինչպես տեղեկացնում է The Lead-ը, պատվաստանյութում օգտագործվում է Advax շաքար-ադյուվանտ՝ միացություն, որն ուժեղացնում է պատվաստանյութի ազդեցությունը եւ կանխում ալերգիկ ռեակցիաները։ Գիտնականների խոսքով՝ ադյուվանտը կարող է ալերգիայի դեմ իմունաթերապիան ավելի կարճ եւ արդյունավետ դարձնել։

Նոր պատվաստանյութը փորձարկել են 27 կամավորների վրա, որոնց ամեն շաբաթ պատվաստանյութը ներարկել են առաջին 12 շաբաթներում, իսկ հետո՝ ամիսը մեկ անգամ։ Կամավորներին հետեւել են 3 տարի։

Պարզվել է, որ պատվաստանյութը թույլ է տվել իմունիտետին ավելի արդյունավետ չեզոքացնել մեղուների թույնը՝ կանխելով ալերգիկ ռեակցիաները։

«Ալերգենի հետ օրգանիզմի աստիճանական «ծանոթության» միջոցով ալերգիան «բուժելու» վրա կարող է ծախսվել 5 տարի։ Սովորաբար դա պահանջում է դեղամիջոցների ներարկում։ Բայց նոր պատվաստանյութի շնորհիվ ներարկումը կարելի է ավելի հազվադեպ կատարել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձարկվող ռեժիմը թույլ է տվել երկար ժամանակ պահել հակամարմինների բարձր մակարդակը, որոնք վերացնում են ալերգենը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել