• Latest news

Կինը 10 վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ բժիշկը թարախակույտը շփոթել է տոնզիլիտի հետ

18 հուլիսի, 2019  13:20

32-ամյա Սթեյսի Ռեյմոնդը Լոնդոնից դարձել է բժշկի անիրազեկության զոհը, որը թարախակույտը շփոթել է տոնզիլիտի հետ։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, կոկորդում ցավերի բողոքից հետո բժիշկը Սթեյսիին հակաբիոտիկների հնգօրյա բուժում է նշանակել։ Բայց առողջական վիճակն ավելի է վատացել, ընդ որում՝ այնքան, որ սնունդ ընդունելն ու ըմպելիքներ խմելն ուժեղ ցավեր են առաջացրել։ Մեկ այլ մասնագետ ախտորոշել է թարախակույտ, եւ կնոջն անհապաղ հոսպիտալացրել են։ Քանի որ թարախակույտը զարգանում էր ակնթարթային արագությամբ, բժիշկները նրա մերձավորներին նախազգուշացրել են վատագույնի մասին։

Երկյուղները, որ պրոցեսը կախտահարի կենսականորեն կարեւոր օրգանները, ստիպել են Սթեյսիին անհապաղ վիրահատել։ Բայց առաջին վիրաբուժական միջամտությունից հետո վարակը շարունակել է տարածվել, եւ կնոջը վիրահատել են երկրորդ անգամ, որը տեւել է չորս ժամ։

Բժիշկների գնահատականներով, եթե թարախակույտը հասներ սրտին, ապա ողջ մնալու շանսերը կհավասարվեին զրոյի։ Իրավիճակը վերահսկելու համար բժիշկները ստիպված էին ամեն 24 ժամը մեկ կնոջը տանել վիրահատարան, որտեղ նրա վերքերը մշակվում էին՝ կանխելով ինֆեկցիոն պրոցեսի խորացումը։

«Ընդհանուր առմամբ, ինձ 10 անգամ վիրահատարան են տարել, եւ ես 16 օր մնացել եմ ինտենսիվ թերապիայի բաժնում։ Եվս 32 օր ես ստացիոնար բուժում եմ ստացել պարանոցի բաց վերքի պատճառով, որպեսզի բժիշկները կարողանային հետեւել առողջությանս։ Այնուհետեւ ինձ անհրաժեշտ եղավ մաշկի փոխպատվաստում, որը վերցվեց ազդրիս հատվածից»,- ասել է նա։

Բազմաթիվ վիրահատություններից հետո Սթեյսին ստիպված էր նորից սովորել պահել գլուխը, քանի որ վիրաբույժները թարախակույտի պատճառով հեռացրել էին կրծքա-անրակա-պտկաձեւ մկանի մի հատվածը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել