• Latest news

Մեկ տարում հաշմանդամների թիվը Հայաստանում ավելացել է

18 հուլիսի, 2019  15:27

Մեկ տարում հաշմանդամների թիվը Հայաստանում ավելացել է։ Համաձայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալների՝ 2019 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում գրանցվել է 189405 հաշմանդամ, որոնցից 8376-ը՝ երեխա։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը հուլիսի 18-ի մամուլի ասուլիսում, անցած տարվա համեմատ, հաշմանդամություն ունեցող գրանցված անձանց թիվն ավելացել է մոտավորապես 3 հազարով։ «Մենք փորձում ենք վերլուծել իրավիճակը, որպեսզի պարզենք աճի պատճառները»,- տեղեկացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ համաձայն մշակված օրինագծի՝ ապագայում հաշմանդամության սահմանումը կիրականացվի ոչ միայն առողջական վիճակի եւ կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա, այլ նաեւ սոցիալական գործոնների հաշվառմամբ։ Ինչպես նշվեց, այս մոդելի ներդրումը թույլ կտա ձեւավորել տրամադրվող ծառայությունների անհատական ծրագրեր։ Հակոբյանը չի բացառել, որ օրինագիծը կներկայացվի խորհրդարան մինչեւ 2020 թվականի մարտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է