• Latest news

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը խոստանում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հաշմանդամության որոշման գործընթացում

18 հուլիսի, 2019  16:15

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խոստանում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հաշմանդամության որոշման գործընթացում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերիև հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ նախատեսվում է մասնագետների նոր ռեեստրի ձեւավորում, որում կներառվեն տարբեր պրոֆիլի փորձագետներ՝ բժիշկներ, էրգոթերապեւտներ, ֆիզիոթերապեւտներ եւ այլն: Տվյալ ռեեստրից, պատահական ընտրությամբ, կընտրվենմ մասնագետներ, որոնք ժամանակավոր հիմունքով կներառվեն հաշմանդամությունը որոշող համապատասխան հանձնաժողովի կազմում:

Նշված ընտրությունը կանցկացվի հանձնաժողովի գումարումից 1-2 օր առաջ, ինչը նրա աշխատանքի թափանցիկության երաշխավոր կդառնա:

Հակոբյանը հույս հայտնեց, որ այս մեխանիզմը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: «Այսօր կիրառվող ստանդարտները հնարավորություն են ստեղծում սուբյեկտիվ գնահատականների համար», - ասաց նա` հավելելով, որ մասնագետների նոր ռեեստրի ներդրումը  հնարավոր կլինի օրենսդրական փոփոխություններից հետո:

Բացի այդ, աշխատանքներ են տարվում հաշմանդամների համար այլընտրանքային ծառայությունների ցանկի ձեւավորման համար (օրինակ, անձնական օգնականի ծառայություն): Նրանց մեծ մասը կտրամադրվի մրցութային կարգով ընտրված հասարակական կազմակերպությունների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել