• Latest news

Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը

19 հուլիսի, 2019  20:00

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարեց տարիքում սովորելու գործընթացը բարենպաստ է ազդում ուղեղի վրա:

Ընդ որում 30 տարով ուղեղը երիտասարդացնելու համար բավական է 6 շաբաթյա ինտենսիվ ուսուցումը:

Դա կարող է ցանկացած բան լինել՝ սկսած նկաչության դասերից մինչեւ  համակարգչային գրագիտության դասեր:

Անցակցված հետազոտությունները ցույց են տալիս, որ երեք նոր խնդիրների կատարումը բարձրացնում է մտավոր ծանրաբեռնվածությունը եւ պաշտպանում Ալցհեյմեր հիվանդությունից:

Փորձի շրջանակում 58-86 տարեկան 42 մարդ 3 ամսվա ընթացքում 3-5 դասընթացների են հաճախել, որոնց ընդհանուր տեւողությունը կազմել է շաբաթական 15 ժամ: Դրանք իսպաներենի, համակարգչային գրագիտության, նկարչության, լուսանկարչության եւ երաժշտության դասեր են եղել: Մինչեւ փորձը եւ դրանից հետո գիտնականները թեստերի միջոցով գնահատել են նրանց կոգնիտիվ կարողությունների մակարդակը:

Պարզվել է, որ 80 տարեկանից բարձր փորձի տարեց մասնակիցները երկու ամսից քիչ ժամանակում կարողացել են ուսուցման միջոցով բարձրացնել իրենց կոգնիտիվ ունակությունները  մինչեւ 50 տարեկանի մակարդակը:

Ստուգողական խմբի մասնակիցները, որոնք ոչ մի դասընթացի չեն հաճախել, ոչ մի դրական փոփոխություն չեն ցուցադրել:

Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Ռեյչել Վուն նշում է. նոր հմտությունների ձեռք բերումը կօգնի խուսափել հիշողության հետ կապված տարիքային խնդիրների զարգացումից: Այս գործում կարեւոր է մոտիվացիա ունենալ, ինչպես նաեւ ուսուցման փուլում մարդկանց աջակցությունը ստանալ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journals of Gerontology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել