• Latest news

Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում

19 հուլիսի, 2019  21:19

Ամեն օր սուրճ խմելու սովորությունը ոչ մի կերպ չի ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի կամ դրանից մահանալու վրա, պարզել են QIMR Berghofer (Ավստրալիա)  Բժշկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է International Journalof Epidemiology ամսագրում։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, հետազոտողներն ուսումնասիրել են 46 հազար մարդու տվյալներ, որոնց մոտ ախտորոշել են քաղցկեղ (կաթնագեղձի, ձվարանների, թոքերի եւ շագանակագեղձի), ներառյալ մոտ 7000 հազար մարդ, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Այդ պացիենտների գենետիկ ինֆորմացիան եւ սննդի նախասիրությունները համեմատել են 270 հազար մարդկանց տվյալների հետ, որոնք երբեք չեն հիվանդացել ուռուցքաբանական հիվանդություններով։

Ինչպես պարզվել է, սուրճը չի ավելացնում հիվանդացությունը, բայց չի էլ պաշտպանում հիվանդությունից։

Գիտնականների խոսքով, թեեւ կան աշխատանքներ, որոնք ցույց են տալիս, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը, բայց եւ կան տվյալներ այն մասին, որ սուրճի հանդեպ գենետիկ հակվածություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում այդ հիվանդությանը։ Նման հակասությունն արդյունքներում մատնանշել է հավելյալ հետազոտությունների անհրաժեշտության մասին։ Նոր աշխատանքը, սակայն, ցույց է տվել, որ սուրճի օգտագործման հակվածությունը ոչ քաղցկեղի ռիսկի գործոն է, ոչ էլ քաղցկեղից պաշտպանվելու միջոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի