• Latest news

Ի՞նչ հիվանդություններ են սրվում ամռանը. պատմում է սրտաբան-թերապեւտը

20 հուլիսի, 2019  13:42

Ամռան տապը սպառնում է մի շարք հիվանդությունների սրացմամբ։

Ինչպես ասաց սրտաբան-թերապեւտ Լամարա Մանուկյանը հուլիսի 20-ի մամուլի ասուլիսում, շոգ եղանակին, 35 աստիճան շոգի պայմաններում, սրվում են որոշ սրտանոթային հիվանդություններ, այդ թվում՝ սուր կաթվածները։ Պատճառը ուժեղ քրտնարտադրությունն է, հիպոգլիկեմիան եւ արյան խտացումը։ Բացի այդ, շոգ եղանակը հղի է զարկերակային ճնշման տատանումներով, ինչը հատկապես վտանգավոր է բարձր ճնշման դեպքում։ Այս առնչությամբ Մանուկյանը հորդորում է ինքնուրույն չորոշել դեղամիջոցների չափաբաժինը, այլ դիմել բժշկին, որը կարող է որոշել անհրաժեշտ չափաբաժինը։

Ամռանը կարող են սրվել նաեւ  աուտոիմունային հիվանդությունները (մանավանդ կարմիր գայլախտը) եւ ցրված սկլերոզը։ Բաց օդում եւ օդորակիչ ունեցող շինության ներսում ջերմաստիճանների ուժեղ տարբերության հետեւանքով կա նաեւ վերին շնչուղիների հիվանդությունների առաջացման վտանգ։ Բժշկի խոսքով՝ նորմալ է համարվում 7 աստիճանի տարբերությունը, ավելի սառը օդորակվող շինությունը կարող է դառնալ հարբուխի եւ վերին շնչուղիների վարակների առաջացման պատճառ։

Շատերը սիրում են ամռանը սառը ցնցուղ ընդունել, բայց, ըստ բժշկի, այս հարցում նույնպես արժե զգուշություն ցուցաբերել։ Այսպես, ջրի օպտիմալ ջերմաստիճան է համարվում 20-23 աստիճանը, ավելի ցածր ցուցանիշների դեպքում կարող են սրվել կամ առաջանալ միզասեռական համակարգերի հիվանդություններ։

Տապ եղանակին, երբօդի ջերմաստիճանը գերազանցում է 37-ը, խորհուրդ չի տրվում լինել բաց օդում ժամը 12.00-15.00-ի միջակայքում։ Կարեւոր է հետեւել հետեւյալ կանոններին. ամեն ժամը մեկ խմել 0,5 լիտր ջուր, գլխարկ կրել (ցանկալի է՝ լայն եզրերով), նախապատվությունը տալ սպիտակ բամբակե հագուստին։

Նրանց, ովքեր ստիպված են ամռանն աշխատել բաց օդում, Մանուկյանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տասը րոպեանոց ընդմիջում անել եւ գնալ փակ տարածություն։ Միեւնույն ժամանակ, միջազգային նորմերին համապատասխան, արեւի տակ 37-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատելն արգելված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է