• Latest news

Համակարգչային տոմոգրաֆիայի երեք սեանսը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը. Քեմբրիջի համալսարան

20 հուլիսի, 2019  22:20

Ճառագայթման չափաբաժինը, որը համարժեք է համակարգչային տոմոգրաֆիայի երեք սեանսի անցկացմանը, մեծացնում է P53 գենային մուտացիաներով բջիջների քանակը, որոնք կապված են քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ։ Նման եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականներն անցկացված հետազոտության արդյունքներով։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, փորձարկումների ընթացքում պարզվել է, որ ռենտգենից առաջ օրգանիզմում հակաօքսիդանտներ մտցնելը թույլ է տալիս առողջ բջիջներին բարեհաջող պայքարել Р53 մուտացված բջիջների դեմ։ Այնինչ, այդ մեթոդը վտանգ է պարունակում, քանի որ կարող է վնասակար լինել առողջ հյուսվածքների համար՝ նպաստելով դեֆեկտավոր բջիջների տարածմանը։

Պրոֆեսոր Ֆիլ Ջոնսը Քեմբրիջի համալսարանից նշում է. համակարգչային տոմոգրաֆիայի եւ ռենտգենի ռիսկերը մինչեւ վերջ ուսումնասիրված չեն։

Մի կողմից՝ մուտացված բջիջները, որոնք կարող են վերածվել քաղցկեղի (այդ թվում Р53 մուտացիաներով), կան բոլոր մարդկանց օրգանիզմներում։ Այնինչ, չնայած դրանց թիվն ավելանում է տարիքի հետ, միայն դրանց փոքր տոկոսն է արդյունքում զարգանում որպես չարորակ ուռուցքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է