• Latest news

Ինչպե՞ս հաղթահարել գլխապտույտները. տիեզերագնացներն օգնել են պարզել այդ հարցը

22 հուլիսի, 2019  21:24

Եթե մարդու օրգանիզմը չի կարողանում արդյունավետ կարգավորել ճնշումը, ապա նրա մոտ կարող է անոմալ ցածր ճնշում նկատվել, նույնիսկ եթե նա կանգնած է (դա կոչվում է օրթոստատիկ հիպոտենզիա): Նման մարդկանց մոտ հաճախ նկատվում են գլխապտույտներ, թուլություն, առատ քրտնարտադրություն եւ սրտխառնոց:

Գլխապտույտները հաղթահարել կօգնի նոր հետազոտությունը, որն արվել է տիեզերագնացների մասնակցությամբ:

The Tech Times-ի հաղորդմամբ՝ Տեխասի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են տիեզերագնացների օրգանիզմը: Պարզվել է, որ որոշ տիեզերագնացներ կորցրել են գիտակցությունը, երբ վերադարձել են Երկիր:

8 տղամարդկանց եւ 4 կանանց կոմպակտ սենսորներ են տվել, որոնք հետեւում են ճնշումն ու սրտխփոցի հաճախականությունը տիեզերք թռիչքից առաջ, թռիչքի ժամանակ եւ թռիչքից հետո: 

Երբ նրանք Երկիր են վերադարձել, նրանց խնդրել են որոշ վարժություններ կատարել, ինչպես նաեւ նատրիումի քլորիդ ներարկել: Պարզվել է, որ դա օգնում է հաղթահարել օրթոստատիկ հիպոտենզիան:

Մասնագետները բացատրում են, որ վարժությունները, ինչպես նաեւ ջրազրկումը կանխող միջոցառումները թույլ են տալիս լիովին ազատվել սրտամկանի ծավալի կորստից: Արդյունքում կամավորներից ոչ ոք գլխապտույտի պատճառով գիտակցությունը չի կորցրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի