• Latest news

Երկրագնդի բնակչության գրեթե կեսը բերանի խոռոչի հիվանդություններ ունի

23 հուլիսի, 2019  09:42

Երկրագնդի բնակչության 50 տոկոսը (մոտ 3,5 մլրդ մարդ) բերանի խոռոչի հիվանդություններ ունի, այդ թվում կարիես, լնդերի հիվանդություններ եւ բերանի խոռոչի քաղցկեղ։ Վերջինն աշխարհում քաղցկեղի ամենատարածված 15 տեսակներից մեկն է։ Չնայած դրան՝ շատերը մինչ օրս ինչպես հարկն է չեն հոգում բերանի խոռոչի առողջության մասին, ինչպես պնդում են մասնագետները։

Լոնդոնի Համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ռիչարդ Ուոթը կոչ է անում վերանայել բերանի խոռոչի հիվանդությունների խնդիրը, չէ՞ որ այն, նրա կարծիքով, արդեն սպառնալից բնույթ է ստանում։

«Զարգացած երկրներում չափից ավելի մեծ ուշադրություն է դարձվում հիվանդությունների բուժմանը, այլ ոչ թե կանխմանը։ Եվրոպայում ատամնաբուժական ծառայությունները թանկ արժեցողներից են՝ ըստ գների դրանք երրորդ տեղում են դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների բուժումից հետո»,- ասում է բժիշկ Ուոթը։

Սթեֆան Լիսթլը Հեյդելբերգի Համալսարանական հիվանդանոցից, իր հերթին, կարծում է, որ այսօր աշխարհի երկրների մեծ մասում շեշտադրում են բարձր տեխնոլոգիաները, այլ ոչ թե հիվանդությունների կանխման միջոցները, որոնք իրականում ավելի հեշտ ու էժան են։

Մասնագետները նաեւ հասարակության ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, որ ատամների հիվանդություններն ավելի հաճախ ախտորոշվում են կրթության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ, որոնք պարզապես չգիտեն բերանի խոռոչի առողջությունը պահպանելու կարեւորության մասին։

Իհարկե, գիտելիքների պակասը բնավ բերանի խոռոչի հիվանդությունների նման տարածման միակ պատճառը չէ. մեծ դեր են խաղում շաքար պարունակող մթերքներն ու ըմպելիքները, որոնք այսօր շատ տարածված են, հատկապես քիչ զարգացած երկրներում։

Եվս մեկ խնդիր է, ըստ մասնագետների, այն, որ այսօրվա դրությամբ ակտիվորեն գովազդվում են ատամի մածուկներ, բերանի խոռոչի ողողանյութեր եւ մաստակներ, այլ ոչ թե տեղեկատվություն ատամների քայքայման իսկական պատճառների մասին, որոնց դեմ պետք է պայքարել նաեւ այլ միջոցների ներգրավմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել