Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի) և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են անվճար` ամբողջ բնակչության համար, այդ թվում տարեցների` անկախ սոցիալական կարգավիճակից:
1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք ընդգրկված են սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում և կարող են օգտվել սահմանված արտոնություններից, մասնավորապես.
1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը)
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտներով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ.
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա
8) սրտի կաթետերային աբլացիա
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը)
11) արթրոսկոպիկ վիրահատություններ
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):
Ամբողջությամբ անվճար` պետական պատվերի շրջանակներում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ 65 և ավելի բարձր տարիքի անձինք, եթե վերջիններս ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում` 30.0, ինչպես նաև ավելի բարձր ապահովության միավոր ունեցողները: Եթե 65 և ավելի բարձր տարիքի անձն ընդգրկված չէ վերոհիշյալ համակարգում, ապա անվճար տրամադրվում է միայն ստոմատոլոգիական վիրաբուժական բժշկական օգնություն, իսկ թերապևտիկ և օրթոպեդիկ ծառայությունները` համավճարային սկզբունքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր