• Latest news

Կինը կորցրել է մատը եւ քիչ էր մնացել մահանար կատվի ճանկռոցից (ֆոտո)

23 հուլիսի, 2019  11:54

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նյութի տակ տեղադրված լուսանկարները կարող են տհաճ լինել

45-ամյա Մոյրա Բրեդին շոտլանդական Գլազգո քաղաքից (Մեծ Բրիտանիա), վարակվել է ոսկեգույն ստաֆիլոկոկով եւ А խմբի ստրեպտոկոկով այն բանից հետո, երբ նրան ճանկռել է անօթեւան կատուն։ Նա զրկվել է մատից եւ հազիվ է ողջ մնացել վարակի պատճառով։

Ինչպես պատմում է բրիտանական Daily Mail պարբերականը, Մոյրայի տան այգում կռվում էին փողոցային երկու կատուներ։ Երբ կինը փորձել է քշել նրանց, դրանցից մեկը ճանկռել է նրա ձախ ձեռքը։ Մի քանի օր հետո ձեռքն ուռել է, իսկ միջնամատը՝ կապտել։

Մոյրան գնացել է հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնաբերել են մահացու վտանգավոր վարակ։ Վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել պացիենտի վնասված մատը, քանի որ այն արդեն անհնար էր փրկել։ Ավելին, եթե նա ժամանակին օգնության չդիմեր, պարզապես կարող էր մահանալ վարակի պատճառով։

«Վարակը տարածվել էր ամբողջ մարմնում։ Բժիշկներն ասացին, որ ես կարող էի մահանալ կամ, առնվազն, զրկվել ամբողջ ձեռքից,- հիշում է Մոյրան։- Վիրաբույժները հինգուկես ժամ աշխատեցին՝ փրկելու համար կյանքս։ Ինձ շտապ արյուն ներարկեցին»։

Մոյրան հիվանդանոցում անցկացրեց մեկ ամիս եւ արդեն մաշկի երկու փոխպատվաստում է անցել։ Հիմա նա պատրաստվում է հերթական վիրահատությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել