• Latest news

Հղի կինը ոտքերի մերսումից հետո մահացել է (ֆոտո)

23 հուլիսի, 2019  14:00

Թաիլանդի հյուսիսային Չիանգմայ  քաղաքից 25-ամյա Վիրավան Քեդքեսրին  այս տարվա հունվարի 11-ին ոտնաթաթերի եւ սրունքների մերսման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Այնուհետ նա ընկել է կոմայի մեջ եւ կես տարի անց մահացել:

The Mirror-ը պատմում է, որ երբ կինը մերսման ժամանակ կորցրել է գիտակցությունը, նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա մոտ կաթված եւ սրտի կանգ է տեղի ունեցել, ինչի պատճառով վիժում է առաջացնել: Նրա մոտ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա են ախտորոշել:

Հիվանդանոցում կինը ընկել է կոմայի մեջ եւ կես տարի անց հարազատները որոշել են, որ նա վերականգնման հնարավորություն չունի: Ուրբաթ՝ հուլիսի 19-ին, նրանք նրան անջատել են կենսաապահովման արհեստական սարքից:

«Մեզ համար շատ դժվար էր նման որոշում կայացնել, — ասել է նրա մորաքույր Չասյվատ Կամյան,-սակայն հիմա նա հանգչում է խաղաղությամբ»:

Տեղական ոստիկանությունը մեղադրանքներ է ներկայացրել մերսուհի Սութանյա Կավիի դեմ, որը մերսել էր նրան:

Թաիլանդի իշխանությունները ենթադրում են, որ Կավին բավականաչափ որակավորված չի եղել հղի կանանց մերսում անելու համար, ինչը հնարավոր է հանգեցրել է նման ելքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել