• Latest news

Գինեկոլոգին այցելելուց հետո տարեց այրին ջութակի նվագի պատճառով  տառապում է անվերահսկելի օրգազմներից

23 հուլիսի, 2019  21:22

2017-ին գինեկոլոգի մոտ այցը Շոտլանդիայի 61-ամյա բնակչուհի Մարիայի համար իսկական ողբերգություն  դարձավ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ հետազոտության ժամանակ բժիշկը պատահաբար վնասել էր նրա նյարդը, ինչի հետեւանքով նրա մոտ մշտական գենիտալային գրգռման  խանգարում էր զարգացել (PGAD):

Դրա պատճառով կինը կարող է անվերահսկելի օրգազմներ զգալ, եթե օրինակ, վերելակում է կամ մեքենայում: Դա կարող է  տարօրինակ թվալ, բայց օրգազմ է առաջացնում նաեւ երաժշտությունը (մասնավորապես ջութակի նվագը): Մարիայի խոստովանությամբ՝ մի անգամ նա Շնայա Թվեյնի համերգին օրգազմների շարք է զգացել:

Նրա վիճակը շփոթության մեջ է գցել բժիշկներին. նրանց խոստովանությաբ, նրանք ի վիճակի չեն նրան բուժել: Մարիան նշում է, որ ոչ մի սեքսուալ բան չի տեսնում PGAD-ում: Ընդհակառակը՝ մշտական գրգռվածության պատճառով նրա կյանքն իսկական մղձավանջի է վերածվել:

Նախանշանների թեթեւացման համար կնոջը տարբեր գելեր են նշանակել, ֆիզիոթերապիա եւ անգամ ստերոիդների ներարկումներ հենց ծլիկի մեջ:

Առողջապահության  ազգային ծառայությունը (NHS) հերքում է գինելոկոգի առնչությունը Մարիայի մոտ PGAD-ի զարգացմանը:

Նրան մերժել են արտասահմանցի մասնագետների մոտ բուժման վճարման հարցում:

Մարիան վրդովված է դրանից, մատնանաշելով դեպքերը, երբ PGAD-ը կանանց ինքնասպանության է հասցրել:

«Դա ծիծաղելի չէ: Դա քայքայում է ամուսնությունները», - նշում է նա:

Կնոջ պատմությանը արձագանքել են նաեւ քաղաքական գործիչները:

Այպսիսով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնը հույս է հայտնել, որ Մարիայի արդյունավետ բուժման ծրագիրն ի վերջո կմշակվի:

PGAD-ի հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա, սակայն մի շարք փորձագետների գնահատմամբ, այդ խանգարումից տառապում է աշխարհում կանանց ընդամենը 1 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել