• Latest news

Ինչո՞ւ է պալեոդիետան վատ գաղափար

26 հուլիսի, 2019  09:40

Այսպես կոչված պալեոդիետան՝ «քարե դարի» դիետան, կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որն իրականացրել է գիտնականների խումբը Էդիթ Քոուենի եւ Քեթրինի համալսարաններից (Ավստրալիա)։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition ամսագրում։

Պալեոդիետան այսօր շատ տարածված է նիհարողների շրջանում, եւ ոչ միայն։ Պալեոդիետայի հիմքում կարմիր միսն է, ձուկը, թռչնամիսը, ձուն, բանջարեղենը։  Մրգերը, ընկույզը, ցողունները, սերմերը այս դիետային հետեւողներն ուտում են սահմանափակ քանակությամբ, իսկ հատիկեղեն, լոբազգիներ, կաթնամթերք, շաքար, սովորական աղ եւ տեխնոլոգիական մշակման ենթարկված յուղեր բացառում են ամբողջությամբ։

Հետազոտողները՝ գիտնական Էնջելա Գենոնիի գլխավորությամբ, առաջին անգամ որոշեցին պարզել, թե ինչպես է իրականում պալեոդիետան ազդում աղեհամակարգի միկրոֆլորայի վրա։ Հետազոտությանը մասնակցել է 44 կամավորական, որոնք առնվազն մեկ տարվա ընթացքուն պալեոդիետայի են հետեւել։ Հսկիչ խմբում այդ կերպ Ավստրալիայում ընդունված կարգով սնվող 47 մարդ է մտել։

Բոլոր մասնակիցները երեք օրվա ընթացքում սննդի օրագիր են պահել, որում գրառել են այն ամենը, ինչ ուտում են։ Նրանք նաեւ կղանքի անալիզ են հանձնել՝ որոշելու համար աղեհամակարգի միկրոֆլորայի բաղադրությունը, եւ արյան նմուշ՝ պարզելու նրանում տարբեր օրգանական նյութերի (մետաբոլիտների) պարունակությունը, որոնք առաջանում են աղիքային մանրէներից։

Պարզվել է, որ պալեոդիետայի բոլոր կողմնակիցների մարսողական տրակտում ավելի քիչ օգտակար մանրէներ կան, քան վերահսկվող խմբում:

Ըստ գիտնականների՝ դա կապված է սննդաբաժնում ածխաջրերի փոքր ծավալի հետ եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ՝ մեծացնելով երկարատեւ հեռանկարում տարբեր քրոնիկ հիվանդությունների վտանգը:

Հետազոտությունը նաեւ ցույց  է տվել, որ պալեոդիետայի կողմնակիցների արյան մեջ միջինում TMAO-ի պարունակությունը երկու անգամ բարձր է եղել, քան վերահսկվող խմբի անդամների արյան մեջ: TMAO-ն մետաբոլիտ է, որն արտադրվում է Hungatella տեսակի մանրէների կողմից:

Այս նյութը սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիկսի մարկեր է համարվում: Ավելին՝ որքան խիստ են մարդիկ հետեւել պալեոդիետային, այնքան ավելի շատ Hungatella մանրէներ են եղել նրանց աղիքային միկրոֆլորայում եւ այնքան ավելի բարձր է եղել արյան մեջ TMAO-ի մակարդակը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այդ ազդեցությունը ամենայն հավանականությամբ կապված է պալեոդիետայի կողմնակիցների սննդաբաժնում հացահատիկային մթերքների բացակայության հետ:

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ այն ժողովուրդները, որոնց սննդաբաժնում շատ են հացահատիկային մթերքները, սրտանոթային հիվանդությունների ռիսկը ցածր է: Իսկ պալեոդիետայի կողմնակիցների մոտ, որոնք չեն ուտում հացահատիկային մթերքներ, հակառակը՝ բարձր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է