• Latest news

Որքա՞ն սպիտակուց պետք է ուտել մեկ օրում

27 հուլիսի, 2019  09:44

Սպիտակուցը շատ կարեւոր է առողջության եւ մկանների զանգվածի պահպանման համար. սպիտակուցներն ապահովում են ամենօրյա կալորիաների 10-35 տոկոսը, ասում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները։

Շատ հետազոտողներ ցույց են տվել, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվության եւ ճիշտ սնվելու դեպքում սննդաբաժնում սպիտակուցային մթերքների ներառումը մեծահասակների մոտ նպաստում է մկանային զանգվածի ավելացմանը եւ ավելորդ քաշից խուսափելուն։

Միջինը առողջ մեծահասակին ամեն օր անհրաժեշտ է ուտել 0.8-1.0 գրամ սպիտակուց մեկ կիլոգրամ քաշի հարաբերակցությամբ։ Օրինակ՝ մոտ 68 կիլոգրամ քաշով կինը պետք է ուտի 54-68 գրամ սպիտակուց օրական։

Միեւնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ օրգանիզմը պետք է մշտապես սպիտակուց ստանա, ամեն օր։ Երկար ժամանակ սպիտակուցի պակասը կամ, հակառակը, դրա ավելցուկը ճիշտ չէ եւ վնասակար է։

Գիտնականների կարծիքով, սպիտակուցի ամենալավ եւ բիոհասանելի աղբյուր են կենդանական ծագման մթերքները՝ շիճուկ (կաթնամթերքներ), անյուղ միս, ձվի սպիտակուց։ Բուսական աղբյուրների մեջ փորձագետներն առանձնացնում են սոյան, լոբազգիները, թելուկը, ընկույզները եւ արեւածաղկի սերմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է