• Latest news

Քաղաքական կամք եւ կայուն ֆինանսավորում. Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչը մատնանշեց հեպատիտի դեմ պայքարի ուղիները

26 հուլիսի, 2019  14:55

B եւ C հեպատիտների կանխարգելման եւ բուժման գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք ցուցաբերել, ապահովել կայուն ֆինանսավորում եւ ակտիվորեն համագործակցել ոչ հասարակական կազմակերպությունների հետ: Հուլիսի 26-ին ասուլիսում այս մասին հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն աշխարհում ապրում է հեպատիտ B եւ C ունեցող 325 միլիոն մարդ: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր 20 վայրկյանում աշխարհում հայտնաբերվում է հեպատիտ C-ի մեկ նոր դեպք:

Մինչդեռ նշվում է, որ հեպատիտ ունեցող հիվանդների 80 տոկոսին հասանելի չեն  համապատասխան անալիզները եւ բուժումը: ԱՀԿ-ի տվյալներով, մոտ 6 մլրդ դոլարը թույլ կտա 67 երկրներում մինչեւ 2030-ը 90 տոկոսով կրճատել վիրուսային հեպատիտի հիվանդացության, իսկ  մահացության ցուցանիշները՝ 65 տոկոսով: Նման համաշխարհային ռազմավարությունը թույլ կտա մինչեւ նշված տարեթիվը 4.5 մլն մարդու փրկել վաղաժամ մահից:

Զայցեւը նշեց, որ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկում հեպատիտի դեմ պայքարում: Այսպիսով, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունները, մշակվել է 2019-2023 թվականների Ազգային ռազմավարություն:

В եւ С հեպատիտների կանխարգելման հարցերում, նա մասնավորապես նշեց անվտանգ վարքագծի կանոններին հետեւելու, ինչպես նաեւ պարբերաբար փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

Այդ կապակցությամբ Զայցեւն ընդգծեց պետական սքրինինգային  ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը: Այսպիսով, քաղաքական կամքը, կայուն ֆինանսավորումը եւ հկ-ների ակտիվ համագործակցությունը կարեւոր դեր են խաղում հեպատիտի կանխարգելման եւ բուժման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի