• Latest news

Ի՞նչ մթերքներ են օգնում մաշկի երիտասարդությունը երկարացնելուն

31 հուլիսի, 2019  17:20

Ճիշտ սնվելն օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը, ասում է պլաստիկ վիրաբույժ Էնթոնի Յունը (ԱՄՆ)։ Նա առաջին հերթին խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել շաքարի քանակությունը սննդաբաժնում։ Իսկ սննդաբաժնի հիմքը պետք է կազմեն տավարի միսը, հավի միսը, ձուկը, բանջարեղենները եւ մրգերը, ինչպես նաեւ հետեւյալ մթերքները.

Հավի ձվեր

Հավի ձվերի մշտական օգտագործումը, մասնագետի խոսքով, խթանում է կոլագենի՝ այն սպիտակուցի առաջացումը, որի քանակության հետ են կապված մաշկի այնպիսի հատկություններ, ինչպիսին են պրկությունը, ամրությունն ու առաձգականությունը։ Բացի այդ, ձվերը վիտամին А-ի մեծ քանակության աղբյուր են, որն ապահովում է դեմքի մաշկի առողջ գույնը։

Տոմատի մածուկ

Ընդունված է կարծել, որ տոմատի մածուկն անգամ ավելի օգտակար է, քան թարմ լոլիկը. դրա օգտագործման դեպքում յուրացվում է ավելի շատ լիկոպին՝ հակաօքսիդանտ, որն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալների պատճառած վնասից, ինչպես նաեւ նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, կանխում շաքարային դիաբետը, օգնում օրգանիզմից դուրս բերել վատ խոլեստերինն ու պահպանել մաշկի առողջությունը։

Դառը շոկոլադ

Շոկոլադի ոչ բոլոր տեսակներն են օգտակար օրգանիզմի համար. ցանկալի է նախընտրությունը տալ նրանց, որոնց բաղադրությունում շատ բնական կակաո կա: Նման շոկոլադի օգտագործումը օրգանիզմին ապահովում է ֆլավոնոիդներով, որոնք ասկորբինաթթվի հետ միասին  ուժեղացնում են Р վիտամինների ազդեցությունը, նվազեցնում անոթների փխրունությունը եւ մաշկը պաշտպանում արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ներգործությունից:

Կանաչ թեյ

Էնտոնի Յունը կանաչ թեյը գեղեցկության արդյունավետ միջոց է համարում, սակայն խորհուրդ է տալիս խմել ոչ թե փաթեթներով, այլ իսկական  կանաչ թեյ:

Նման թեյում պոլիֆենոլ էպիհալլոկատեխին-3-գալատ (EGCG) է պարունակվում, որն օգնում է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաեւ պաշտպանում է  ազատ ռադիկալներից:

Ծովախեցգետին

Մասնագետի խոսքով՝ ծովախեցգետինները մեծ թվով վիտամին E են պարունակում, որը ուժեղացնում է մաշկի պաշտպանվածությունը եւ բարելավում վերականգնման նրա ունակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի