• Latest news

Նշվել է էլեկտրոնային ծխախոտների նոր վտանգի մասին

31 հուլիսի, 2019  16:25

Յելի համալսարանից գիտնականները հայտնաբերել են Juul էլեկտրոնային ծխախոտներից առողջության համար վնասը: Պարզվել է, որ տաքանալու ժամանակ բուրավետիչները թոքերի համար վտանգավոր տոքսիկ նյութեր են առաջացնում, որոնք նշված չեն պիտակի վրա:

Հետազոտողներին հետաքրքրել են այն նյութերը, որոնք կիրառվում են Creme Brulee եւ Cool Cucumber-ի բուրավետ արտադրությունում: Պարզվել է, որ տաքանալու  ժամանակ դրանց մի մասը առաջացնում են ացետալներ, որոնք թոքերի վրա գրգռող ազդեցություն են թողնում:

Ընդ որում ացետալների 60-70 տոկոսը էլեկտրոնային ծխախոտներ օգատգործողները շնչում են գոլորշու միջոցով:

Փորձագետների գնահատականներով՝  միայն ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտները ավելի քան 2 մլն մարդ է  օգտագործում, ընդ որում դրանց մեծամասնությունը նախընտրությունը տալիս է Juul կոմպակտ սարքերին, որոնք նման են USB-ին: Juul-ը չափազանց տարածված է երիտասարդության շրջանում, ինչը նաեւ Յելի համալսարանից  գիտնականներին Դյուկի համալսարանի հետ համագործակցությամբ դրդել է համապատասխան հետազոտություններ անցկացնել:

Բացի ացետալների ձեւավորումից մասնագետներին ցնցել է Juul բուրումնավետ կապսուլայում վանիլինի քանակությունը:  Փոքր քանակությամբ վանիլինը վտանագվոր չէ, սակայն արդյունաբերական մասշտաբներով (օրինակ՝  խոշոր հացի փռերում)  որոշ սահմանափակումներ են գործում:

Ինչ վերաբերոքւմ է ացետալներին, ապա դեպքերի մեծամասնությունում, դրանք ձեւավորվում են գլիցերինի հետ ռեակցիայի հաշվին, որը մտնում է  էլեկտրոնային ծխախոտների կազմում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել