• Latest news

Այրոցի դեմ դեղամիջոցները կարող են ալերգիա առաջացնել

1 օգոստոսի, 2019  22:37

Դեղերի կանոնավոր ընդունումը, որը նվազեցնում է ստամոքսային հյութի թթվայնությունը, անվտանգ չէ առոջղության համար: Վիեննայի  Բժշկական համալսարանի  մասնագետների հետազոտության համաձայն՝ տվյալ դեղամիջոցների հաճախակի ընդունումը բարձրացնում է ալերգիաների զարգացման ռիսկը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 2009-2013 թվականների բժշկական ապահովագրության տվյալները, որոնք ընդգրկել են Ավստրիայի ավելի քան 8 մլն բնակիչների:

Հատուկ ուշադրություն է հատկացվել ստամոքսային հյութի (անտացիդ) թթվայնությունը նվազեցնող դեղերի նշանակման եւ ալերգիայի դեմ դեղերի միջեւ կապին:

Պարզվել է, որ այն անձանց մոտ, որոնք պարբերաբար անտացիդներ են ընդունում, գրեթե երկու անգամ բարձրանում է ապագայում հակաալերգիկ դեղերի նշանակման հավանականությունը:

Հատկանշական է, որ կանանց մոտ ռիսկը բարձր է 2.1 անգամ, իսկ տղամարդկանց մոտ՝ 1.7 անգամ: Բացի այդ տվյալ դեպքում  ալերգիայի զարգացման ռիսկը ամենից շատ բարձր է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ (5.2 անգամ)

Մինչ այդ ալերգիկ ռեակցիաների ռիսկի  բարձրացումը ուղղակիորեն կապված է տարվա ընթացքում ամենօրյա դոզավորման հետ:

Ալերգիայի առավել բարձր ռիսկը դրսեւորվում է  պրոտոնային պոմպի ինգիբիտորների դեպքում, որոնք սովորաբար նշանակվում են գաստրիտի, ինչպես նաեւ ստամոքսի խոցի եւ 12-մատյնա աղիքի հիվանդության դեպքում:

Անտացիդների ընդունումից հետո ալերգիայի զարգացման պատճառներն ըստ գիտնականների կապված են  ստամոքսի թթվահիմնային հավասարակշռության խախտման հետ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել