• Latest news

Յոթնամյա տղայի ծնոտից 526 «ատամ» են հեռացրել

1 օգոստոսի, 2019  13:11

Արտասովոր դեպք է գրանցվել Հնդկաստանում. յոթնամյա տղայի ծնոտում 526 «ատամ» էր աճել։

Ինչպես տեղեկացնում է The Times of India-ն, ծնողները տղային տարել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա ծնոտն ուռել է։ Սքանավորումը մի քանի հարյուր ատամնային հյուսվածքներ հայտնաբերեց ստորին ծնոտում, որոնց զարգացումը, ինչպես պարզեցին բժիշկները, ուռուցքի հետեւանք էր։

Բոլոր «ատամները» հեռացվեցին հինգ ժամանոց վիրահատության ընթացքում։ «Ատամները» տարբեր չափերի էին՝ 0,1-ից մինչեւ 15 միլիմետր։ «Դրանք ասես խեցու միջի մարգարիտներ լինեին։ Անգամ ամենափոքր կտորը ատամնապսակ ուներ, արմատ եւ էմալե ծածկույթ եւ նման էր ատամի»,- ասում են բժիշկները։

Նշվում է, որ այլ վիրահատությունների կարիք տղան չի ունենա։

Նման դեպք տեղի է ունեցել 2014 թվականին, երբ հեռացրին 17 տարեկան պատանու 232 «ատամները»։ Անոմալիայի պատճառը օդոնտոման էր՝ բարորակ ուռուցք ատամի հյուսվածքների տարրերից, որը զարգանում է ծնոտների ոսկրերում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել