• Latest news

Շրթունքների ֆիլերի պատճառով կնոջ դեմքը ծածկվել է խոցերով

2 օգոստոսի, 2019  15:19

Շրթունքները մեծացնելու ցանկությունը 25-ամյա Սայշա Ուիլյամսի համար իսկական մղձավանջ է դարձել: The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը Քայլի Ջեների երկրպագուն է, որը, ինչպես հայտնի  է, շրթունքների ձեւը փոխել է ֆլիերի միջոցով:

Երեք տարի առաջ Սայշան, վերջապես, որոշել էր դիմել կոսմետիկ պրոցեդուրայի: Ֆիլերների համար նա 200 ֆունտ սթերլինգ էր վճարել, ընդ որում դիմել էր անծանոթ մասնագետի, որից ամաչել էր խնդրել  որակավորման վկայականը:

Պրոցեդուրայից հետո հաշված ժամերի ընթացքում              Սայշայի շրթունքը կապտել էր, իսկ առավոտյան դեմիքն սպիտակ բծեր էին հայտնվել:  Վախեցած աղջիկը նորից էր դիմել կոսմետոլոգին, սակայն նա ասել էր, որ այդ ամենը հերպեսի հետեւանք է:

Մինչ այդ բերանի խոռոչը պատվել էր խոցերով, դեմքի բծերը կարմրել էին եւ բորբոքվել: Բժիշկները պարզել էին, որ կոսմետոլոգի կողմից ասեպտիկայի կանոների խախտումների պատճառով նրա մոտ իմպետիգո ինֆեկցիոն հիվանդություն էր զարգացել: Արդյունքում Սայշան հետագա 5 օրերի ընթացքում բերանի ցավոտ խոցերի պատճառով գրեթե չէր կարողանում ուտել:

Այդ ժամանակվանից անցել է 3 տարի, սակայն աղջիկը մինչ օրս շրթունքներում ցավ է զգում: Բացի այդ նրա դեմքին շարունակում են պարբերաբար սպիտակ բծեր հայտնվել:

Սայշան հույս ունի, որ իր պատմությունը մարդկանց կօնի ավելի պատասխանատու վերաբերվել կոսմետոլոգի ընտրությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել