• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով երեխան կարող է ուտել միայն խողովակի օգնությամբ (ֆոտո)

3 օգոստոսի, 2019  19:00

Երկրորդ երեխայի ծնունդը փոխել է 24-ամյա Մակալե Բատչերի կյանքը:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, երիտասարդ կինը բուժվել է անպտղությունից չմխիթարող ախտորոշումից հետո՝ ձվարանների պոլիկիստոզ (PCOS) համախտանիշ: Բուժումն արդյունք է տվել, եւ 2017 թվականին նա ծննդաբերել է Շառլոտային: Մեկ տարի անց Մակալեն կրկին հղիացել է, սակայն լույս աշխարհ եկած աղջիկը՝ Ջուլիետան, տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ Ֆրիմեն-Շելդոն համախտանիշ, որի ժամանակ նկատվում է՝ փոքր բերան, անոթների սահմանափակ շարժ, աճի կանգ, աճի կանգը նկատվում է 62% դեպքերում, մտավոր հետամնացությունը՝ 31%:

Պտղի զարգացման անոմալիան հայտնաբերվել է հղիության 20-րդ շաբաթում: Փոքր բերանի պատճառով Ջուլիետան չի կարողանում կուրծք ուտել կամ կաթ խմել շշից: Այդ նպատակով օգտագործվում է միայն խողովակ, եւ Մակալեն ստիպված է ամեն օր քամել իր կաթը:

Աղջկա մոտ դեռեւս զարգացման որեւէ շեղում չի նկատվում, եւ նա վիրահատական միջամտության կարիք չունի: Ծնողները փորձում են նրան երջանիկ մանկություն տալ եւ ցանկանում են իրենց օրինակով օգնել այն ընտանիքներին, որտեղ Ֆրիմեն-Շելդոն համախտանիշով տառապող երեխա է մեծանում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել