• Latest news

Մեկ դեպք միլիոնից. ներաճած մազերը օգնել են քաղցկեղի հազվագյուտ տեսակ ախտորոշել

5 օգոստոսի, 2019  19:32

21-ամյա Մայքլ Կրոտոն չէր կարող անգամ ենթադրել, որ ազդրի ներաճած մազերը քաղցկեղի հազվագյուտ տեսակի նախանշան են, որը միլիոնի դեպքում հանդիպում է մեկ մարդու մոտ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ սկզբում երիտասարդը դիմել է մաշկաբանի, որը առողջական լուրջ խնդիրներ կասկածելով, խորհուրդ է   տրվել հիվանդանոցում մի շարք հետազոտություններ անցնել: ԿՏ եւ ՄՌՏ շնորհիվ Մայքլի մոտ պսեւդոմիոգենային գեմանգիոենդոտելիոմա (PHE) է հայտնաբերվել, որն ախտահարում է մաշկը, մկանները եւ ոսկորները:

Մայքլի դեպքում PHE-ն դարձել է ոսկորներում եւ մկաններում հարյուրավոր ուռուցքների զարգացման պատճառ: Դրանց աճը կանգնեցնելու համար, նրան քիմիաթերապիայի կուրս է նշանակվել: Մինչ այդ նշվում է, որ այսօրվա դրությամբ պսեւդոմիոգենային գեմանգիոենդոտելիոման անբուժելի է համարվում:

Ուժեղ ցավը հաղթահարելու համար երիտասարդը պալլիատիվ օգնություն է ստանում: Մինչդեռ չնայած ախտորոշմանը Մայքլը շարունակում է քոլեջում ուսումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել