Քիմեր մկները, որոնց ուղեղ պատվաստվել են մարդկային ցողունային բջիջներ, կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդությունը հետազոտելիս: Հետազոտությունը, որի արդյունքներ հրապարակվել են Neuron ամսագրում, անցկացրել է գիտնականների խումբը՝ Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանից Մեթյու Բլյուրթոն Ջոնսի ղեկավարությամբ:
Մինչեւ վերջին ժամանակները մասնագետների համար դժվար էր հետազոտել Ալցհեյմերի հիվանդությամբ ախտահարված մարդու միկրոգլիան: Հայտնի է, որ միկրոգլիան կարեւոր դեր է խաղում ուղեղի ձեւավորման մեջ: Գիտնականները հետազոտության շրջանակում գենետիկորեն մոդիֆիկացված մկների ուղեղ են ներդրել մարդկային պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ, որոնք կարող են վերածվել ցանկացած հյուսվածքի կամ օրգանի բջջի:
Մի քանի ամիս անց ԳՄ մկների միկրոգլիայի 80 տոկոսը կազմված էր մարդկային բջիջներից: Սա գիտնականներին թույլ է տվել հետեւել միկրոգլիայի ռեակցիային Ալցհեյմերի հիվանդություն առաջացնող ամիլոիդային վահանիկներին:
Գիտնականների կարծիքով՝ «մարդկային» միկրոգլիայով ԳՄ մկները կարող են օգնել կաթվածի, Պարկինսոնի հիվանդության, ինչպես նաեւ գանգ-ուղեղային վնասվածքների բուժման մեթոդների հետազոտմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր