• Latest news

Մոտակա ամիսներին առողջության ապահովագրության հայեցակարգը կներկայացնենք հանրային լայն քննարկումների համար. Արսեն Թորոսյան

7 օգոստոսի, 2019  11:33

Կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրութան համակարգի նեդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։

Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար», - նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել