• Latest news

Գիտնականները պսակազերծել են սուրճի մասին առասպելը

8 օգոստոսի, 2019  11:00

Ամերիկացի գիտնականները պսակազերծել են սուրճի մասին ամենատարածված առասպելներից մեկը:

Հետազոտությանը մասնակցել է 785 մարդ, որոնց վիճակին հետեւել են ավելի քան 5 հազար օր: Կամավորները պետք է օրագրում գրառեին քնելուց առաջ 4 ժամում ծխած ծխախոտի կամ խմած ալկոհոլի եւ կոֆեին պարունակող ըմպելիքների քանակությունը: Դրանից բացի, նրանք պետք է ամեն օր գնահատեին իրենց քնի որակը:

Պարզվել է, որ սուրճի կամ թեյի գործածումը բացասական ազդեցություն չի ունենում քնի տեւողության եւ արդյունավետության վրա: Հակառակ պատկեր է հայտնաբերվել ծխելու կամ ոգելից խմելու դեպքում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել