• Latest news

Տղամարդու լեզուն սեւացել է, ուռել եւ 2 անգամ սրտի կանգի պատճառ է դարձել (ֆոտո)

8 օգոստոսի, 2019  09:42
Ուշադրություն. Հոդվածին կից հրապարակված լուսանկարները կարող են տհաճ թվալ

Հեմոֆիլիան, որն առաջացնում է արյան մակարդելիության պրոցեսի խանգարումներ, քիչ էր մնում դառնար Ճապոնիայի բնակչի մահվան պատճառը, ում անունը չի հրապարակվում:

American Journal of Case Reports ամսագրում հրապարակված զեկույցի համաձայն՝ արյունահոսության պատճառով տղամարդու լեզուն ուռել է եւ սեւացել՝ ընդ որում փակելով շնչուղիները: Բժիշկներն ապարդյուն փորձել են արյունահոսությունը դադարեցնել դեղամիջոցներով: Արդյունքում պացիենտի մոտ զարգացել է շնչուղիների օբստրուկցիա, եւ գրանցվել է սրտի կանգ:

10 րոպե տեւողությամբ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի ռիթմը: Այնուհետեւ կատարվել է շտապ շնչափողահատում, ինչի շնորհիվ նա կարողացել է շնչել: Սակայն հաջորդ օրը կրկնակի վիրահատության ժամանակ կրկին արյունահոսություն է սկսվել, որը սրտի կանգ է առաջացրել: Տղամարդու կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել:

Պացիենտը հիվանդանոցում է անցկացրել ընդհանուր 64 օր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի