Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հիմնականում բուսական սնունդ օգտագործել է 32%-ով նվազեցնում է սրտի հիվանդություններից մահվան ռիսկը:
Գիտնականները վերլուծել են ավելի քան 12 հազար մարդու տվյալներ, որոնք ավելի վաղ մասնակցել են աթերոսկլերոզի ռիսկի հետ կապված հետազոտություններին: Նրանք 1987թ. հետազոտության սկզբում լրացրել են օգտագործվող սննդի վերաբերյալ հարցաթերթիկը: Կամավորների շրջանում սրթանոթային հիվանդությունների զարգացման հաճախականությունն ու մահացության մակարդակը գնահատվել է գրեթե 3 տասնամյակ անց՝ 2016թ.:
Պարզվել է, որ մարդիկ, որոնք հիմնականում վեգանական մթերքներ են օգտագործել, 16%-ով ավելի քիչ են տառապել սրթանոթային հիվանդություններից՝ ի տարբերություն նրանց, որոնց սննդակարգում բուսական սննդի չափը նվազագույն է եղել: Բացի այդ, մսի օգտագործման նվազեցումը նվազեցրել է 32%-ով սրտի հիվանդություններից մահվան ռիսկը: Ընդ որում, վեգանական մթերքների մեծ քանակությամբ կիրառումը նվազեցրել է ցանկացած պատճառով մահվան ռիսկը 25%-ով:
Գիտնականները կոչ են անում նվազագույնի հասցնել կենդանական ծագման մթերքների կիրառումն ու սննդակարգում ավելացնել բանջարեղեն, մրգեր, ընկույզ, հացահատկային բույսեր եւ լոբի:
Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր