• Latest news

Ո՞ր դիետան է 32%-ով նվազեցնում սրտի հիվանդություններից մահվան ռիսկը

8 օգոստոսի, 2019  18:05

Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հիմնականում բուսական սնունդ օգտագործել է 32%-ով նվազեցնում է սրտի հիվանդություններից մահվան ռիսկը:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 12 հազար մարդու տվյալներ, որոնք ավելի վաղ մասնակցել են աթերոսկլերոզի ռիսկի հետ կապված հետազոտություններին: Նրանք 1987թ. հետազոտության սկզբում լրացրել են օգտագործվող սննդի վերաբերյալ հարցաթերթիկը: Կամավորների շրջանում սրթանոթային հիվանդությունների զարգացման հաճախականությունն ու մահացության մակարդակը գնահատվել է գրեթե 3 տասնամյակ անց՝ 2016թ.:

Պարզվել է, որ մարդիկ, որոնք հիմնականում վեգանական մթերքներ են օգտագործել,  16%-ով ավելի քիչ են տառապել սրթանոթային հիվանդություններից՝ ի տարբերություն նրանց, որոնց սննդակարգում բուսական սննդի չափը նվազագույն է եղել: Բացի այդ, մսի օգտագործման նվազեցումը նվազեցրել է 32%-ով սրտի հիվանդություններից մահվան ռիսկը: Ընդ որում, վեգանական մթերքների մեծ քանակությամբ կիրառումը նվազեցրել է ցանկացած պատճառով մահվան ռիսկը 25%-ով:

Գիտնականները կոչ են անում նվազագույնի հասցնել կենդանական ծագման մթերքների կիրառումն ու սննդակարգում ավելացնել բանջարեղեն, մրգեր, ընկույզ, հացահատկային բույսեր եւ լոբի:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել