• Latest news

Վտանգավոր համբույր. 10 ամսական աղջիկը մահվան եզրին է հայտնվել բարեկամի համբույրի պատճառով

8 օգոստոսի, 2019  20:17

Անգլիայի Սանդերլենդից 10 ամսական փոքրիկը բարեկամներից մեկի համբույրի պատճառով հերպեսով է հիվանդացել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրա մայրը՝ Քեթին, ընտանեկան տոնակատարությունից վերադառնալով, ուշադրություն է դարձրել Լիլիի ծնոտի կարմի բծին:

Սկզբնական զննության ժամանակ բժիշկը ոչ մի առողջական խնդիր չի հայտանբերել եւ մորը երեխայի հետ տուն է ուղարկել: Երեխայի վիճակը սկսել է արագ վատթարանալ, սակայն բժիշկներին երկրորդ անգամ այցելելուց հետո նրան լնդերի համար հանգստացնող գել են նշանակել:

Երրորդ օրը երեխայի բերանի շուրջ եւ բերանի խոռոչում ցան է  հայտնվել: Երրորդ այցի ժամանակ հիվանդանոցում աղջկան հերպես ախտորոշում են տվել:

Քեթիի խոսքով՝ Լիլիի վիճակը այնքան վատ է եղել, որ նա հազիվ է կարողացել ուտել եւ խմել: Փոքրիկին երկարատեւ բուժում է պահանջվել  եւ Քեթին այժմ փորձում է բարձրացնել ծնողների իրազեկությունը հերպեսի վտանգի մասին: Քեթիի խոսքով՝ իր ընտանիքի որոշ անդամներ տառապում են այդ վիրուսից եւ փոքրիկի հիվանդության պատճառը բարեկամներից մեկի համբույրն էր:

«Եթե Լիլին ավելի փոքր լիներ, դա կարող էր նրան սպանել», - ընդգծում է  Քեթին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել