• Latest news

Հայտնի է վաղաժամ ծննդաբերության նոր պատճառը

9 օգոստոսի, 2019  23:45

Հղիության առաջին եռամսյակում բնակության նոր վայր տեղափոխվելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության։ Այդ եզրահանգմանն են եկել Վաշինգտոնի համալսարանին կից Առողջապահության դպրոցի մասնագետները։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են Վաշինգտոն նահանգում 2007-2014 թվականներին ծնված երեխաների ծննդյան վկայականների տվյալները։ Տեղեկատվությունը վերաբերում էր, մասնավորապես, այն ժամանակաշրջանին, երբ ապագա մայրիկը բնակվում էր միեւնույն հասցեում։ Դա թույլ էր տվել պարզել՝ փոխել է արդյոք նա բնակության վայրը հղիության առաջին եռամսյակում, թե ոչ։ Բացի այդ, հաշվի են առնվել այնպիսի գործոնները, ինչպիսիք են մոր տարիքը, կրթական մակարդակը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, վնասակար սովորությունների առկայությունը։

Ընդհանուր առմամբ հետազոտողներն ուսումնասիրել են շուրջ 28 հազար կնոջ տվյալները, որոնք տեղափոխվել են մեկ այլ բնակության վայր հղիության առաջին եռամսյակի ընթացքում։ Եւս 112  հազար ապագա մայրեր որեւէ տեղ չեն տեղափոխվել։

Պարզվել է, որ կանայք, որոնք փոխել են բնակության վայրը հղիության առաջին եռամսյակի ընթացքում, 42 տոկոսով ավելի հակված էին ծննդաբերելու մինչեւ հղիության 37-րդ շաբաթը։ Բացի այդ, նրանց երեխաները 37 տոկոսով ավելի հաճախ էին ծնվում նորմայից ցածր քաշով՝ ի տարբերություն փոքրիկների, որոնց մայրերը չէին փոխել բնակության վայրն առաջին եռամսյակում։

Մասնագետները չեն կարող բացատրել այդ ֆենոմենը, սակայն չի բացառվում, որ դա կապված է տեղափոխության ժամանակ ֆիզիկական կամ հուզական սթրեսի հետ։

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են Journal of Epidemiology and Community Health պարբերականում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել