• Latest news

Փոքրիկ աղջիկը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով

10 օգոստոսի, 2019  12:00

Ջորջիայից 11 ամսական Կառլի Չիքսը 13 անգամ վիրահատվել է գիշատիչ մանրէներով վարակվելու պատճառով:

WALB News 10-ը հաղորդում է, որ 2018-ի հոկտեմբերին Կառլիի աջ ոտքը սկսել էր ուռչել եւ ծնողները նրան շտապ հիվանդանոց էին տարել: Ախտորոշումն ավելի քան լուրջ էր՝ А խմբի ստրեպտոկոկով վարակում, ինչն առաջացնում է նեկրոտիկ ֆասցիիտ: Բժիշկները վախենում էին վերջույթների անդամահատումից, սակայն աղջկա ոտքն, այնուամենայնիվ, երկարատեւ բուժումից հետո հաջողվել էր փրկել:

Ստրեպտոկոկով ախտահարված մկանները եւ հյուսվածքներևը հեռացնելու համար 13 վիրահատություն էր պահանջվել:

Առջեւում եւս մեկ վիրահատական միջամտություն է սպասվում, այս անգամ դոնորական մաշկի փոխպատվաստման համար: Աղջիկը դժվարությամբ է քայլում, ֆիզիոթերապիայի կարիք ունի, սակայն նրա ծոնղները հույս ունեն, որ վատագույնն անցյալում է եւ Կառլին կարող է վերադառնալ նորմալ կյանքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի