• Latest news

Մազի ներկի ալերգիայի պատճառով շիկահեր դառնալու ցանկությունը վերածվել է այրվածքների եւ սպիների

10 օգոստոսի, 2019  21:00

19-ամյա Սամմեր Ջեքսոնը զրկվել է մազերի մի հատվածից այն բանից հետո, երբ ներկել է մազերը:

Mirror-ի հաղորդմամբ՝ աղջիկը խանութում իր սիրելի ապրանքանիշի մազի ներկ չի գտել եւ անհայտ ծագման արտադրանք է գնել: Սամմերը մազերը ներկել է տանը, եւ ներկելուց գրեթե անմիջապես հետո պարանոցի ծոծրակային հատվածն այրվածք է ստացել: 10 րոպե անց տհաճ զգացողություններն այնքան են ուժեղացել, որ Սամմերը լվացել է գլուխը, ընդ որում, մազերը թափվել են բռերով:

Արդյունքում աղջկան բուժօգնություն է անհրաժեշտ եղել: Նրա մոտ գլխի քիմիական այրվածք են հայտնաբերել: Մեկ ամիս նա հատուկ քսուք է օգտագործել վնասվածքների դեմ, իսկ մազերը շարունակել են թափվել:

Սամմերը բոլոր աղջիկներն կոչ է արել ուշադիր լինել եւ անծանոթ մազի ներկ օգտագործելուց առաջ պարտադիր Patch-թեստ անցկացնել ալերգիան հայտնաբերելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել