• Latest news

Ապրելու շանս չունեցող կինը հղի է լյարդի փոխպատվաստումից հետո

11 օգոստոսի, 2019  12:15

28-ամյա Ամանդա Վասեքը Փենսիլվանիայից (ԱՄՆ) հղի է՝ չնայած առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներին։

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Ամանդայի կյանքը փոխվել էր 2014 թվականին, երբ նա սկսել էր մշտապես զգալ թուլության եւ սրտխառնոց։ Ժամանակի հետ դրան ավելացել էր գլխապտույտը։ Մի քանի ամիս անց իր ամուսնու պնդմամբ Ամանդան որոշել էր դիմել բուժօգնության։ Բժշկի խորհրդատվությանը սպասելիս կինը վատ էր զգացել․ նրան անհրաժեշտ էր արյան փոխներարկում։

Բժիշկներն ախտորոշել էին նրա մոտ բավականին հազվագյուտ հիվանդություն՝ առաջնային սկլերոզացնող խլորանգիտ (ԱՍԽ), որի բուժման արդյունավետ ձեւը լյարդի փոխպատվաստումն է։ 2014 թվականի աշնանը Ամանդան ներառվել էր դոնորական օրգանի սպասման ցուցակում, սակայն նրա առողջությունը կտրուկ վատացել էր։ Արդյունքում օգնության ձեռք էր մեկնել իր դպրոցական ընկեր Մեդին։

2015 թվականի օգոստոսին Ամանդային կատարել էին Մեդիի լյարդի 65 տոկոսի փոխպատվաստումը։ Հիվանդությունը նահանջել էր, եւ ընթացիկ տարվա փետրվարին կինն իմացել էր, որ հղի է։ Ամանդան խոստովանում է, որ դեռեւս ոչ վաղ անցյալում պայքարում էր սեփական կյաքնի համար եւ անգամ չէր կարող երազել ընտանիքի համալրման մասին։

Այժմ՝ իր կյանքը փոխած վիրահատությունից հետո, նա փորձում է բարձրացնել իրազեկվածությունը դոնորի կարգավիճակի կարեւորության մասին, քանի որ այն տալիս է հիվանդին բուժվելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել