• Latest news

Տղամարդը զրկվել է ոտքից լողափին մահացու վտանգավոր բակտերիաներով վարակվելու հետեւանքով

11 օգոստոսի, 2019  17:22

68-ամյա Բրյուս Կահանը զրկվել է ոտքից լողափին գիշատիչ բակտերիաներով վարակվեու հետեւանքով։ Ինչպես հաղորդում է NBC-ը, բակտերիաները ներթափանցել են նրա օրգանիզմ ոտքի վրա բաց վերքի միջոցով։

Բրյուսը հանգստանում էր Կոնեկտիկուտի լողափում, սակայն դրանից մի քանի օր անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։ Բժիշկներն ախտորոշել էին նրա մոտ նեկրոտիկ ֆասցիտ, որը մահացու վտանգավոր է։ Չնայած մի քան շաբաթ տեւած բուժմանը՝ բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ոտքը մինչեւ ծունկ։

Տղամարդը մինչ օրս չի կարող հավատալ, որ իր բոլոր խնդիրների պատճառը ոտքի վրա փոքրիկ վերքն էր։ Չնայած հաշմանդամությանը՝ Բրյուսը նշում է, որ երջանիկ է, որ ողջ է մնացել։ «Ես ունեմ 20-25 տարի ապրելու համար եւ կփորձեմ լավ ապրել այդ տարիները»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի