• Latest news

Կոկորդի ինֆեկցիայի պատճառով 11-ամսական փոքրիկը զրկվել է 4 վերջույթներից

12 օգոստոսի, 2019  16:08

Կոկորդի չախտորոշված ինֆեկցիան ճակատագրական է եղել Մեծ Բրիտանիայից 11-ամսական Օլիվեր Էիսթորփի համար:

Metro-ն հայտնում է, որ նրա մայրը՝ Էբիգեյլը, մի օր ուշադրություն է դարձրել երեխայի տկարության վրա, սակայն ընդհանուր պրակտիկայի բժիշկը նրան հավաստիացրել է, որ լուրջ խնդիրներ չկան: Հաջորդ օրը փոքրիկի վիճակը վատթարացել է, եւ հիվանդանոցում նրա մոտ հայտնաբերել են սեպսիս, որն առաջացել էր կոկորդի չախտորոշված ինֆեկցիայի հետեւանքով:

Օլիվերը ողջ է մնացել, բայց կորցրել է երկու ձեռքերն ու երկու ոտքերը: Նրա մայրը սարսափով պատմում է, որ նրա ոտքի հյուսվածքներում փտման պրոցեսներն այնքան ուժեղ էին, որ բերել են վերջույթի ինքնաադամահատման, երբ ինքը փորձել է նրան մահճակալից բարձրացնել:

Հիմա՝ վերապրած բոլոր ցնցումներից հետո Էբիգեյլը երջանիկ է, որ իր երեխան կարողացել է ողջ մնալ: Նրա խոսքով՝ չնայած իր հաշմանդամությանը, Օլիվելը լի է կյանքով եւ ջանում է հնարավորության սահմաններում ֆիզիկական ակտիվություն դրսեւորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել