• Latest news

Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսն ունի ճարպակալում եւ ավելորդ քաշ. Պարունակ Զելվեյան

12 օգոստոսի, 2019  19:33

Հայաստանի չափահաս բնակչության  մոտ 30 տոկոսն ունի ճարպակալում եւ ավելորդ քաշ:

Այս մասին NEWS.am Medicine- ի հետ զրույցում ասաց Երեւանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը:

Ըստ նրա ՝ հանրապետությունում տարածված չէ արտահայտված ճարպակալումը, բայց ավելորդ քաշի դեպքում իրավիճակը այլ է:

Փորձագետը տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ ուսումնասիրություններ են իրականացվել մայրաքաղաքի մի շարք դպրոցներում, որոնք բացահայտել են ցավալի ցուցանիշներ. երեխաների մոտ 30-40 տոկոսը ավելորդ քաշ է եղել:

«Պատճառը  երեխաների շրջանում ցածր ֆիզիկական ակտիվությունն է: Եթե մենք ուտում ենք, սակայն չենք շարժվում, ապա դա հանգեցնում է ճարպային հյուսվածքի կուտակմանը», - տեղեկացրեց սրատբանը:

«Հարկավոր է նվազեցնել դպրոցական տարիքի երեխաների շրջանում ավելորդ քաշի ցուցդանիշները: Դա թույլ կտա նվազեցնել  նրանց  մոտ հետագայում սրտանոթային հիվանդությունների զարգացումը, նյութափոխանակության խախտումները, դիաբետը, նախադիաբետը, ինչպես նաեւ մետաբոլիկ համախտանիշը», - հավելեց նա:

Զելվեյանը նաեւ նշեց օրգանիզմի վրա սխալ սնվելու բացասական ազդեցությունը:

«Ֆաստֆուդը չի կարող օգտակար լինել: Դրանք արագ յուրացվող ածխաջրեր են, բարձր կալորիականություն, ճարպերի մեծ քանակություն:

Հարկավոր է հետեւել ռացիոնալ սնվելու կանոններին, այսինքն հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվել:  Չարժե նաեւ մոռանալ սրտի համար քաղցր գազավորված ըմպելիքների վնասի մասին», - նշեց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել