• Latest news

Վեյփեր ծխող դեռահասները 3,5 անգամ ավելի հաճախ են մարիխուանա գործածում. հետազոտություն

13 օգոստոսի, 2019  20:00

Վեյփեր ծխող դեռահասները 3,5 անգամ ավելի հաճախ են մարիխուանա գործածում: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:

Նշվում է, որ վերջին 5 տարում երիտասարդների շրջանում զգալիորեն աճել է էլեկտրոնային ծխախոտի տարածվածությունը: Միաժամանակ, անցկացված մեթաանալիզը վկայում է, որ վեյփերների շրջանում մարիխուանայի գործածման հավանականությունն ավելի բարձր է, քան այն դեռահասների շրջանում, որոնք էլեկտրոնային ծխախոտներ երբեք չեն փորձել:

Ընդ որում՝ 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների շրջանում վեյփինգից հետո մարիխուանայի գործածման հավանականությունը ավելի բարձր է՝ 18-24 տարեկան երիտասարդների համեմատությամբ:

Գիտնականները նշում են, որ ստացած տվյալները ցույց են տալիս երիտասարդների շրջանում էլեկտրոնային ծխախոտների տարածվածության խնդրի լուծման կարեւորությունը, ինչը կօգնի սահմանափակել բնակչության այս խմբում մարիխուանայի գործածումը:

Անցկացված հետազոտությանը կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ JAMA Pediatrics ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է