• Latest news

Շոգ եղանակին ինչո՞վ են վտանգավոր սուրճն ու թեյը. պարզաբանում է դիետոլոգը

15 օգոստոսի, 2019  19:01

Ամռանը ճիշտ սնվելը օրգանիզմին կօգնի ավելի հեշտ հաղթահարել լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, որն առաջանում է շոգ եղանակի հետեւանքով:

Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում կարեւորեց սննդամթերքը պահելու եւ մշակելու կանոնների պահպանումը: Մթերքները պետք է թարմ լինեն, դրանք պետք է պահել սառնարանի մեջ, արգելված է հում եւ պատրաստի մսի կամ ձկան կտրատումը նույն տախտակի վրա:

Ինչո՞ւ է ամռանը նվազում մսի, ձկան եւ ծանր կալորիական մթերքների պահանջը:

«Որովհետեւ շոգ եղանակին մենք ավելի քիչ էներգիայի կարիք ունենք: Ցուրտ եղանակին մենք պետք է տաքանանք, կալորիաների սպառումը մեծանում է, աճում է ճարպոտ եւ տաք կերակուրի գործածումը: Շոգ եղանակին, հակառակը, հարկավոր է հովանալ, օրգանիզմը թելադրում է ուտել ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն, ավելի շատ հեղուկ խմել»,- պարզաբանեց Աբովյանը:

Ինչ վերաբերում է ամռան շրջանում գործածվող հեղուկի խորհուրդ տրվող քանակությանը, ապա փորձագետը նշեց, որ առողջ մարդու օրգանիզմը ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորման բարդ համակարգ ունի: Զգուշավորություն պետք է դրսեւորեն տարեցները. նրանք կարող են չկողմնորոշվել, որ առողջական վիճակի վատթարացումը (թուլություն, սրտի խփոց, տախիկարդիա, մակերեսային շնչառություն) կարող են կապված լինել ջրազրկման հետ:

«Մինչդեռ առողջ մարդն ունի ջրա-աղային հաշվեկշռի կարգավորման հզոր մեխանիզմ»,- հայտնեց նա:

Հետաքրքիր է, որ տարածված ըմպելիքները՝ թեյը եւ սուրճը, կարող են դառնալ օրգանիզմի ջրազրկման պատճառ: «Դրանք հզոր դիուրետիկներ են, այսինքն՝ միզամուղ միջոցներ: Այս պատճառով թեյից կամ սուրճից հետո պետք է մեկ բաժակ ջուր խմել»,- խորհուրդ է տալիս Աբովյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել