• Latest news

Ամերիկուհին հիվանդանոցից 56 մլն դոլարի չափով փոխհատուցում կստանա կաթվածահարության եւ բժիշկների անփութության համար

14 օգոստոսի, 2019  13:32

Դատարանը Նյու Յորքի բնակչուհի Պատրիցիա Ջոնսի համար 56 միլիոն դոլար փոխհատուցում ստանալու մասին որոշում է կայացրել այն պատճառով, որ նա բժիշկների մեղավորությամբ  կաթվածահար է եղել:

2009-ին Պատրիցիան ոտքերում եւ ձեռքերում հաճախակի ծակոցներ էր զգացել, ինչպես նաեւ անտանելի ցավ՝ մեջքում: Նյարդաբանը նրան լամինէկտոմիա էր առաջարկել՝ ողի հետին աղեղի ռեզեկցիա՝ ողնուղեղային նյարդերի եւ ողնուղեի վրա ճնշումը նվազեցնելու համար: Վիրահատությունը համեմատաբար անվտանգ է համարվում. մահացութունն ընդամենը 0.13 տոկոս է գնահատվում:

Վիրահատության ժամանակ համապատասխան սարքավորումը ողնուղեղի վնասում էր գրանցել, սակայն բժիշկներն ուշադրություն չէին դարձրել դրան եւ վիրահատական միջամտությունը շարունակվել էր: Ընդ որում իրենց զեկույցում նրանք նշել էին այդ մասին:

Վիրահատությունից մեկ օր անց Պատրիցիայի զարկերակային ճնշումը կտրուկ իջել էր եւ նա կաթվածահար էր եղել: Չնայած դրան՝ բժիշկների խումբը նրան ՀՏ էր ուղարկել  միայն 3 ժամ անց: Համակարգչային տոմոգրաֆիան ողնաշարի  խոռոչում հեմատոմա էր հայտնաբերել, սակայն բժիշկները թաքցրել էին այդ տեղեկատվությունը՝ կաթվածահարությունը վերագրելով կաթվածին:

Այնուհետ պարզվել էր, որ կաթվածահարության եւ հեմատոմայի պատռճառ էր դարձել ոսկրի բեկորը, որը վիրահատության ժամանակ պոկվել էր:

2009-ից Պատրիցիան գամված է հաշմանդամի սայլակին:

Դատարանի որոշմամբ՝ չարաբաստիկ հիվանդանոցը պարտավոր է կնոջը 56 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել, որից 20 մլն-ն՝ պացիենտի ցավի եւ տառապանքների համար, 10 մլն-ն՝ Պատրիցիայի ամուսնու ծախսած գումարի համար: Գումարի մնացած մասը նախատեսված է բուժման հետագա ծախսերի եւ կնոջ խնամքի համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի